National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.12.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ասուլիսում
1 / 5

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցութան հրավիրած մամուլի ասուլիսում անդրադարձ է կատարվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» ԱԺ որոշման նախագծին, որով առաջարկվում է դադարեցնել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:

Նաիրա Զոհրաբյանը, քննադատական խոսք ուղղելով ՀՀ վարչապետի եւ իշխանությունների հասցեին, տեղեկացրել է, որ դիմելու են ՀՀ ՍԴ` վիճարկելու համար ԱԺ որոշման նախագծի սահմանադրականության հարցը: Ըստ նրա՝ նախագիծը քաղաքական հաշվեհարդար է իր եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ:

Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, նույնպես քննադատելով գործող իշխանություններին, անընդունելի են համարել իրենց գործընկերոջն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու վերաբերյալ որոշման նախագիծը: Նրանք շեշտադրել են Նաիրա Զոհրաբյանի միջազգային կառույցներում գործունեության կարեւորությունը:

Բանախոսները նաեւ պատասխանել են լրագրողներին հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am